GEEKS AGAINST GBV
15- 16 ԴԵԿՏԵՄԲԵՐ, 2018, ԵՐԵՎԱՆ
Geeks Against GBV
Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը Համաշխարհային բանկի` Շուկայի զարգացումը գենդերային բռնությանը վերաբերովող ծրագրի շրջանակներում իրականացնում է Geeks Against GBV հեքըթոնը։ Ծրագրի հիմնական նպատակն է փորձել տեխնոլոգիական աշխարհի միտքը և կարողությունները օգտագործել գենդերային բռնությունների կանխարգելման նպատակով լուծումներ տալու համար, որը ներառում է՝
Ստեղծել բջջային հավելված
որը ներառում է նմանատիպ հավելվածների լավագույն բաղադրիչները, որոնք նախկինում երբևէ չեն օգտագործվել: Առաջարկվող բնութագրերի թվում են հավելվածի անտեսանելիությունը, GPS համակարգն ու նավիգացիան, «բռնության դեպքի ահազանգման» ֆունկցիան, ազնդանշանի կոճակը, ինտերակտիվ հաղորդակցման մոդուլը, ընկերների հետ կապը, մենթորներն ու փորձագետները (բնութագրերի ամբողջական ցանկը կորոշվի հենց հեքըթոնի ժամանակ, որը կկազմակերպվի ծրագրի մեկնարկային փուլում): Այս հատկանիշների շնորհիվ է, որ առաջարկը դառնում է յուրահատուկ և ստանում է մեծ այլ երկրներում վերարտադրվելու մեծ պոտենցիալ: Մշակել որակապես նոր մոտեցումներ և գործիքներ, որոնք էապես կփոխեն գենդերային բռնության հետ կապված իրավիճակները ու իրականացվող միջոցառումների գործելաոճը:
Կառուցել շահագրգիր ինտիտուցիոնալ կապ գենդերային բռնության դեմ պայքարող անձանց և ՏՏ փորձագետների միջև
Այս տեսակի կապը կխթանի ու նոր գույներ կհաղորդի ոլորտի պետական-մասնավոր հատվածի համագործակցությանը: Տվյալների բազայի հետ ծրագրի կապը հնարավորություն կտա հավաքագրելու նոր վիճակագրական ճշգրիտ տվյալներ և համեմատականներ անցկացնելու պաշտոնական թվերի և փորձագետների կատարած աշխատանքների միջև: Բացի այդ, գենդերային բռնության վերաբերյալ արձանագրված տվյալների քարտեզագրումը թույլ կտա վիզուալիզացնել ավելի թեժ հատվածները, մարզային կետերը, ինչպես նաև գնահատել ստեղծված ռազմավարության և իրականացրած ծրագրերի արդյունավետությունը, և ամուր հիմքեր ստեղծել՝ նոր կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու համար:
Խթանել կանանց և իրավապաշտպան կազմակերպություններին և նրանց առաջնորդներին
ՏՏ ոլորտի աջակցության միջոցով: Սոցիալապես ամենապատասխանատու «տարրը», որն անհանդուրժող է անարդարության, անհավասարության և բռնության ցանկացած դրսևորման նկատմամբ, և կարող է նախաձեռնել և/կամ դառնալ ցանկացած քաղաքացիական ընդվզման հնարավոր դերակատար, կխթանի կանանց և իրավապաշտպան կազմակերպությունների հզորացմանը, ինչպես նաև կընդլայնի վերջիններիս գործունեության շրջանակները և ակտիվ մասնակցություն կունենա գենդերային բռնության զոհերի համար ուղղորդիչ մեխանիզմներ մշակելու գործընթացում: Կապահովի հեշտ և անսահմանափակ հասանելիություն, քանի որ առաջարկվող հավելվածը պետք է հնարավորություն ընձեռի կանանց՝ ստանալու ցանկացած տեսակի աջակցություն՝ անկախ նրա գտնվելու վայրից (քաղաքում թե գյուղում, տանը փակված կամ ինչ-որ պատճառով տնից հեռանալու ժամանակ)։
Հեքըթոն
Դեկտեմբերի 15-16, 2018
Ինժեներական քաղաք
1 000 000 դրամ մրցանակ
Հեքըթոնի մարտահրավերներ և մրցանակներ
Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը (EIF) Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի (ISTC) հետ համատեղ Հայաստանում կազմակերպում են Geeks Against GBV հեքըթոնը, որը տեղի կունենա սույն թվականի դեկտեմբերի 15-16-ին։ Նպատակն է հավաքել ծրագրավորողների, ովքեր կստեղծեն բջջային հավելված, որը կօգնի նվազեցնել գենդերային բռնությունը։ Թիմերին կաջակցեն գեդներային բռնության դեմ պայքարող մասնագետները։ Նրանք կկսիեն իրենց փորձը և կուղղորդեն մասնակիցներին, որպեսզի բջջային հավելվածը ծառայի իր ճիշտ նպատակին։ Բջջային հավելվածը պետք է կառուցվի հետևյալ մարտահրավերների շուրջ՝
Կանանց դեմ բռնություն
1 000 000 դրամ
Գենդերային բռնության վերլուծություն
1 000 000 դրամ
Երեխաների դեմ բռնություն
1 000 000 դրամ
Սեռական կրթություն
1 000 000 դրամ
Վիրտուալ սեռական ոտնձգություն
1 000 000 դրամ
Մրցանակները կտրվեն մարտահրավերներից որևէ մեկի համար լավագույն լուծումներ առաջարկող թիմերին
Info Session 2
December 13, 2018
Դեկտեմբերի 13-ին ISTC-ում տեղի կունենա ամփոփիչ տեղեկատվական հանդիպում, որի բոլորը կարող են ծանոթանալ սպասվող հեքըթոնի մանրամասներին և ուղղեն իրենց հարցերը կազմակերպիչներին։
Info Session
December 3, 2018
Դեկտեմբերի 3-ին ISTC-ում անց կացվեց տեղեկատվական հանդիպում, որի ընթացքում արդեն գրանցված մասնակիցները ծանոթացան սպասվող հեքըթոնի մանրամասներին և ուղղեցին իրենց հարցերը կազմակերպիչներին։
Եթե չես հասցրել մասնակցել հանդիպմանը, հետևիր մեր նորություններին նոր հանդիպման մասին տեղեկանալու համար։ Մանրամասները շուտով կտեղադրենք այս հայտարարության վերևում։
Brainstorming Meeting
October 19, 2018
On October 19 Enterprise Incubator Foundation held a brainstorming meeting regarding gender-based violence. During the brainstorming independent GBV experts: Jina Sargizova, Maria Abrahamyan, and Marine Eghiazaryan shared their thoughts about which aspects of GBV are triggering and what course of actions will be more productive for creating a mobile application. Because of how broad the topic is, the experts suggested five specific gender-based violence to be in focus:
Violence against women
Sexual violence against children
Virtual sexual abuse
GBV analysis
Sexual Education
The brainstorming served as an important tool in the process of preparing for the upcoming hackathon in November.
Միջոցառումը կազմակերպել են
15 -16 DECEMBER, 2018
21, Engineering city, 1 Bagrevand St, Yerevan